Եմենում սաուդցիների ոճրագործությունների դեմ հանրահավաք՝ Նյու Յորքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100459-Եմենում_սաուդցիների_ոճրագործությունների_դեմ_հանրահավաք_Նյու_Յորքում
Տարբեր ազգությունների պատկանող իրավապաշտպաններ Նյու Յորքում հանրահավաք անցկացնելով, բողոքել են Եմենում ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Արաբիայի ոճրագործությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2018 12:45 Asia/Tehran
  • Եմենում սաուդցիների ոճրագործությունների դեմ հանրահավաք՝ Նյու Յորքում

Տարբեր ազգությունների պատկանող իրավապաշտպաններ Նյու Յորքում հանրահավաք անցկացնելով, բողոքել են Եմենում ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Արաբիայի ոճրագործությունների դեմ:

Համաձայն «Ալ-Մասիրա» լրատվական կայքի հաղորդման, հանրահավաքի  մասնակիցները դատապարտել են Եմենի ժողովրդի Ալե Սաուդի զորայինների երեք տարի շարունակվող հարձակումները և ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների կողմից իրականացված այդ երկրի շրջափակումը:

Հանրահավաքի մասնակիցները Եմենի դեմ հարձակման հարցում սաուդյան կոալիցիային աջակցող ԱՄՆ-ի քաղաքականությունները:

Քաղաքացիական ակտիվիստներն այս հանրահավաքի ժամանակ պահանջել են դադարեցնել Եմենի դեմ ագրեսիա իրականացրած երկրներին ամերիկյան սպառազինության վաճառքը:

Արաբիան ու Էմիրություններն ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտին ռազմական ոտնձգության և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման են ենթարկել Եմենը:

Եմենի դեմ սաուդցի զորայինների հարձակումները մինչ այսօր ավելի քան 14 հազար եմենցիների զոհվելու, տասնյակ հազարավորների վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ են դարձել: