Եմենի «Անսար Ալլահ»-ը ողջունել է քաղաքական շահարկումներից զերծ համաձայնությունը
Եմենի «Անսար Ալլահ» շարժման խոսնակը կարևորել է քաղաքական շահարկումներից զերծ համաձայնությունը և ժողովրդի ցավի ու տառապանքի նվազեցմանը հանգեցնող ռազմական հարձակումների դադարեցումը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Հինգշաբթի երեկոյան հերքելով սաուդյան ագրեսորների այն պնդումը, որի համաձայն՝ Եմենի վրա հարձակումների դադարեցումն արդյունքն է մարդասիրական օգնություններ Եմեն ուղարկելու միջազգային ջանքերի, Եմենի «Անսար Ալլահ» շարժման խոսնակ Մոհամմեդ Աբդոլսալամը հայտարարել է.«Եմենում ագրեսորների կողմից մինչ այժմ լուրջ քայլեր չեն արվել իրական քաղաքական լուծում գտնելու կամ իրական հրադադար հաստատելու համար»:
«Անսար Ալլահ» շարժման խոսնակը նշել է.«Եմենի ժողովրդի, բանակի ու ժողովրդական կոմիտեների կողմնորոշումն ագրեսորներից պաշտպանվելն է»:
Անցած չորեքշաբթի օրը, քննադատելով Եմենի դեմ Արաբիայի սանձազերծած պատերազմում եվրոպական զենքերի դերակատարությունը, Եվրախորհրդարանը հանդես է եկել Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի անդամ երկրներին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչով: