Եմենի բնակչության կեսից ավելին սովամահ լինելու վտանգի տակ է. զեկույց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101681-Եմենի_բնակչության_կեսից_ավելին_սովամահ_լինելու_վտանգի_տակ_է._զեկույց
Եմենում պատերազմը եւ տնտեսական կոլապսը հանգեցրել են նրան, որ երկրի բնակչության 53 տոկոսը կազմող 15.9 միլիոն մարդ, եթե անմիջապես գործողություններ չձեռնարկվեն, սննդի եւ սովամահ լինելու խնդիրներ առջեւ են կանգնելու, հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Դեկտեմբեր 08, 2018 17:39 Asia/Tehran
  • Եմենի բնակչության կեսից ավելին սովամահ լինելու վտանգի տակ է. զեկույց

Եմենում պատերազմը եւ տնտեսական կոլապսը հանգեցրել են նրան, որ երկրի բնակչության 53 տոկոսը կազմող 15.9 միլիոն մարդ, եթե անմիջապես գործողություններ չձեռնարկվեն, սննդի եւ սովամահ լինելու խնդիրներ առջեւ են կանգնելու, հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցին:

Զեկույցը հրապարակվել է, երբ ՄԱԿ-ը հակամարտության կողմերին հավաքել էր խաղաղ բանակցությունների համար, որոնք պատերազմի օրվանից հետո երկու տարվա ընթացքում առաջին անգամ են կայացել:

Պատերազմը երկրում սովի հիմնական պատճառն  է, սակայն իրավիճակը ավելի է խորացնում սննդի բարձր արժեքը, գոյատեւման միջոցների բացակայությունը, գործազրկության բարձր աստիճանը:

Ուսումնասիրությունը անցկացվել է Եմենի իշխանությունների եւ միջազգային փորձագետների կողմից միջազգային IPC համակարգով, որը սովի գնահատման հինգ բալանոց սանդղակ է օգտագործում` 3-ը ճգնաժամ է, 4-ը՝  անհապաղ գործողությունների անհրաժեշտություն, 5-ը՝ աղետ:

Զեկույցի համաձայն, Եմենի մի քանի նահանգներ, որոնցից յուրաքանչյուրում մոտ մեկ միլիոն մարդ է ապրում, գտնվում են ճգնաժամի վիճակում եւ զրկված են մարդասիրական օգնությունից: Միեւնույն ժամանակ, 13 նահանգներ մարդասիրական աղետի եզրին են:

News.am