Դեկտեմբեր 10, 2018 04:39 Asia/Tehran
  • Սաուդացիների ռազմաբազան հրթիռակոծվել է Եմենի բալիստիկ հրթիռներով

Եմենի բանակն ու ժողովրդային կոմիտեները կիրակի գիշեր պատասխանելով Շվեդիայի խաղաղության բանակցությունների թեժ պահին սաուդական կոալիցիայի կողմից իրականացված հարձակումներին, «Զալզալ-1» տեսակի բալիստիկ հրթիռով հրթիռակծել է Արաբիայի հարավային Նաջրանում գտնվող «Ալ-Սադիս» ռազմաբազան:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման, համաձայն Եմենի բանակն ու ժողովրդային կոմիտեները հայտարարել են, որ արձակված հրթիռը ճշգրտությամբ հարվածել է թիրախին: «Հարձակման հետևանքով սպանվել կամ վիրավորվել են որոշ թվով սաուդցի վարձկաններ». ասված է հաղորդագրության մեջ:

Եմենի կիրակի գիշերվա հրթիռային հարձակումը տեղի ունեցավ Եմենի արևմտյան ու հյուսիսային տարածքների դեմ սաուդական ագրեսոր կոալիցիայի ավիահարվածներից ժամեր անց:

Չնայած Շվեդիայում ընթացող խաղաղության բանակցություններին, Եմենի ոտնձգություն իրականացրած  սաուդական կոալիցիայի հարձակումները չեն դադարեցվել:

Սա ի տես այն բանի, որ Շվեդիայի խաղաղության բանակցություններում Եմենի Անսարալլահ շարժման բանակցող պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ եթե ագրեսոր կոալիցիան ձախողման մատնի Եմենի խաղաղության բանակցությունները, եմենցիները թշնամուն դիմակայելուց բացի այլ ելք չեն ունենալու:

Եմենի խաղաղության բանակցությունների չորրորդ շրջանը եմենական կողմերի և Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիսի մասնակցությամբ, դեկտեմբերի 6-ին մեկնարկեց Ստոկհոլմում:

Միջազգային հանրությունը վերջին շաբաթների ընթացքում թափ է հաղորդել Եմենում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերին, սակայն Արաբիան, անուշադրության մատնելով միջազգային հանրության պահանջը, շարունակում է Եմենի դեմ հարձակումները:

Պիտակ