Եմենը կպատասխանի այդ երկրի ջրերում բոլոր ոտնձգություններին
Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների ներկայացուցիչը, ի պատասխան «Կարմիր ծովի ռեժիմը» ստեղծելու Սաուդյան նախաձեռնությանը, ընդգծել է Եմենի ազգային փրկության կառավարության վճռական արձագանքը երկրի տարածքային ջրերի դեմ ուղղված թշնամու կողմից ցանկացած ագրեսիայի դեպքում:
Դեկտեմբերի 12-ին Եմենի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Սուդանի, Սոմալիի, Հորդանանի, Ջիբութի և Եմենի հրաժարված կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ, Ռիադում կայացել է նիստ «Կարմիր ծովի ռեժիմի» հաստատման վերաբերյալ:
«Ալ-Ախբար» լիբանանյան օրաթերթին տված հարցազրույցում, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների ներկայացուցիչ Յահյա Սարին ասել է.-«Եմենի ազգային փրկության կառավարությունը կդիմակայի այս դավադրությանը, որը միտված է Եմենի տարածքային ջրերի ինքնիշխանության դեմ»:
Անդրադառնալով Կարմիր ծովի տարածքը ռազմական դաշտի վերածելու ուղղությամբ Սաուդյան կոալիցիայի տարած ջանքերի ձախողմանը, նա ասել է.«Եմենի նավատորմը զարգացնում է իր կարողությունները՝ թշնամու ցանկացած ոտնձգությունը դիմակայելու համար»: