Եմենը կպատասխանի այդ երկրի ջրերում բոլոր ոտնձգություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102485-Եմենը_կպատասխանի_այդ_երկրի_ջրերում_բոլոր_ոտնձգություններին
Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների ներկայացուցիչը, ի պատասխան «Կարմիր ծովի ռեժիմը» ստեղծելու Սաուդյան նախաձեռնությանը, ընդգծել է Եմենի ազգային փրկության կառավարության վճռական արձագանքը երկրի տարածքային ջրերի դեմ ուղղված թշնամու կողմից ցանկացած ագրեսիայի դեպքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2018 13:26 Asia/Tehran
  • Եմենը կպատասխանի այդ երկրի ջրերում բոլոր ոտնձգություններին

Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների ներկայացուցիչը, ի պատասխան «Կարմիր ծովի ռեժիմը» ստեղծելու Սաուդյան նախաձեռնությանը, ընդգծել է Եմենի ազգային փրկության կառավարության վճռական արձագանքը երկրի տարածքային ջրերի դեմ ուղղված թշնամու կողմից ցանկացած ագրեսիայի դեպքում:

Դեկտեմբերի 12-ին Եմենի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Սուդանի, Սոմալիի, Հորդանանի,  Ջիբութի և Եմենի հրաժարված կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ, Ռիադում կայացել է  նիստ «Կարմիր ծովի ռեժիմի» հաստատման վերաբերյալ:

«Ալ-Ախբար» լիբանանյան օրաթերթին տված հարցազրույցում, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների ներկայացուցիչ Յահյա Սարին ասել է.-«Եմենի ազգային փրկության կառավարությունը կդիմակայի այս դավադրությանը, որը միտված է Եմենի տարածքային ջրերի ինքնիշխանության դեմ»:

Անդրադառնալով Կարմիր ծովի տարածքը ռազմական դաշտի վերածելու ուղղությամբ  Սաուդյան կոալիցիայի տարած ջանքերի ձախողմանը, նա ասել է.«Եմենի նավատորմը զարգացնում է իր կարողությունները՝ թշնամու ցանկացած ոտնձգությունը դիմակայելու համար»: