Եմենում հումանիտար ճգնաժամը և Ռիադին բրիտանիական զենքի վաճառքը շարունակվում է
Չնայած Բրիտանիան խոստովանել է, որ Եմենում Արաբիան պատերազմական ոճրագործություններ է իրականացնում, բայց շարունակում է զենք վաճառել Ռիադին:
Լոնդոնում լույս տեսնող Independent թերթը գրել է.«Սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից, և նույնիսկ այդ սպանության բացահայտ դատապարտումից մի քանի շաբաթ անց, Բրիտանիայի կառավարությունը փորձում էր սպառազինական համաձայնության հասնել Սաուդյան Արաբիայի հետ»:
Բրիտանական թերթը հավելել է.«Այն դեպքում, երբ Բրիտանիայի կառավարությունը պահանջում է, որպեսզի Արաբիան պատասխան տա սաուդցի լրագրողի սպանության համար, այդ երկրի առևտրի ոլորտի պաշտոնյաները, որոնք զենքի վաճառքի պատասխանատուն են, շարունակում են նիստեր գումարել իրենց սաուդցի գործընկերների հետ»:
«Եմենի դեմ իրականացված պատերազմի սկզբից առ այսօր, Բրիտանիան չորս միլիարդ 700 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զենքի վաճառքի թույլտվություն է տվել: Արաբիան համարվում է Բրիտանիայի զենքի ամենախոշոր գնորդը»,հստակեցրել է Independent թերթը:
Բրիտանիայի ժողովուրդը Խաշողջիի սպանությունից հետո պահանջում է, որպեսզի այդ երկիրը դադարեցնի իր համագործակցությունը Ռիադի հետ: Լոնդոնը մշտապես հատկապես՝ Եմենի ժողովրդի դեմ սանձազերծած 44-ամսյա պատերազմի ընթացքում, Սաուդյան ռեժիմի քաղաքական ու ռազմական հովանավորներից է եղել: