Եմեն. Սաուդյանները իրենց հիվանդ գերիների հանդեպ անտարբեր են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103427-Եմեն._Սաուդյանները_իրենց_հիվանդ_գերիների_հանդեպ_անտարբեր_են
Չնայած Եմենի Անսարալլահ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է Սաուդյան Արաբիա տեղափոխել բանտարկյալներին, սակայն Սաուդյան իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել իրենց գերիների կյանքը փրկելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2019 14:05 Asia/Tehran
  • Եմեն. Սաուդյանները իրենց հիվանդ գերիների հանդեպ անտարբեր են

Չնայած Եմենի Անսարալլահ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է Սաուդյան Արաբիա տեղափոխել բանտարկյալներին, սակայն Սաուդյան իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել իրենց գերիների կյանքը փրկելու համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Անսարալլահ շարժման կապված Եմենի գերիների կոմիտեն մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ հաշվի առնելով սաուդցի գերի Մուսա Շուի Ալի Ալ-Ավաջիի առողջական վատ վիճակը, պատրաստ է նրան հանձնել Ռիադին: 

Եմենի գերիների կոմիտեի հայտարարության մեջ ասված է. «Չնայած  Մուսա Շուի Ալի Ալ-Ավաջիի  հիվանդության բուժման  համար տարած ջանքերին,  Սաուդյան իշխանությունները ոչինչ չեն անում իրենց քաղաքացուն փրկելու համար»:

Եմենի  հեղափոխական կոմիտեի նախագահ Մուհամեդ Ալի ալ-Հութին Twitter- ում գրել է.«Այն պայմաններում, երբ ագրեսորների կողմից համապարփակ շրջափակման պատճառով Եմենի ազգային փրկության պետությունը զրկված է դեղորայքին հասանելիությունից, Ռիադն անտեսում է Սաուդյան Արաբիայի քաղաքացու կյանքը փրկել»: