Եմենցիները սաուդական նավթատար խողովակագծի կառուցման դեմ բողոքի ցույց կազմակերպեցին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103582-Եմենցիները_սաուդական_նավթատար_խողովակագծի_կառուցման_դեմ_բողոքի_ցույց_կազմակերպեցին
Եմենի արևելքում գտնվող Ալ-Մահրայի բնակիչները կրկին բողոքել են այդ նահանգում սաուդական նավթատար խողովակագծի կառուցման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2019 09:09 Asia/Tehran
  • Եմենցիները սաուդական նավթատար խողովակագծի կառուցման դեմ բողոքի ցույց կազմակերպեցին

Եմենի արևելքում գտնվող Ալ-Մահրայի բնակիչները կրկին բողոքել են այդ նահանգում սաուդական նավթատար խողովակագծի կառուցման դեմ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Եմենի տարածքով նավթատար խողովակագիծ կառուցելու դեմ Եմենի որոշ նահանգների բնակիչների բողոքները շարունակվում են: Ալ-Մահրայի բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել այդ քայլի դեմ:

Սաուդական Արաբիան այդ խողովակագիծը կառուցելով մտադիր է Հորմոզի նեղուցից նավթի արտահանման համար այլընտրանք ստեղծել: Այս խողովակագիծն անցնում է Եմենի արևելքում գտնվող Ալ-Մահրա  նահանգից և հասնում է Բահր-ալ-Արաբին:

Ալ-Մահրա նահանգը 2018 թվականի ապրիլից ի վեր սաուդացի զորայինների դեմ բողոքի ակցիաների ականատես է: Ցուցարարները սաուդական ուժերից պահանջում են հեռանալ և ծովային ու ցամաքային անցակետերն ու այդ երկրի ազգային ինքնիշխանության պաշտպանությունը հանձնել այդ երկրի ժողովրդին: