Եմենցիները սաուդական նավթատար խողովակագծի կառուցման դեմ բողոքի ցույց կազմակերպեցին
Եմենի արևելքում գտնվող Ալ-Մահրայի բնակիչները կրկին բողոքել են այդ նահանգում սաուդական նավթատար խողովակագծի կառուցման դեմ:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Եմենի տարածքով նավթատար խողովակագիծ կառուցելու դեմ Եմենի որոշ նահանգների բնակիչների բողոքները շարունակվում են: Ալ-Մահրայի բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել այդ քայլի դեմ:
Սաուդական Արաբիան այդ խողովակագիծը կառուցելով մտադիր է Հորմոզի նեղուցից նավթի արտահանման համար այլընտրանք ստեղծել: Այս խողովակագիծն անցնում է Եմենի արևելքում գտնվող Ալ-Մահրա նահանգից և հասնում է Բահր-ալ-Արաբին:
Ալ-Մահրա նահանգը 2018 թվականի ապրիլից ի վեր սաուդացի զորայինների դեմ բողոքի ակցիաների ականատես է: Ցուցարարները սաուդական ուժերից պահանջում են հեռանալ և ծովային ու ցամաքային անցակետերն ու այդ երկրի ազգային ինքնիշխանության պաշտպանությունը հանձնել այդ երկրի ժողովրդին: