Փետրվար 18, 2019 12:18 Asia/Tehran
  • Քուվեյթի արտգործնախարարը խորհրդարան է կանչվել Վարշավայի նիստին մասնակցության մասին բացատրություն տալու համար

Քուվեյթի խորհրդարանի նախագահը քննադատել է այդ երկրի փոխարտգործնախարարի մասնակցությունը Վարշավայի նիստում, որին ներկա է եղել նաև Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման դեմ բողոքները շարունակվելով, Մազրուղ Ալ-Ղանեմն ասել է.«Վարշավաի նիստի արդյունքները և դրա հետ կապված քաղաքական հարցերը քննարկելու նպատակով, Քուվեյթի արտգործնախարար Սաբահ Ալ-Խալեդ Ալ-Սաբահը, խորհրդարան է կանչվել:

Ալ-Ղանեմը տհաճ է համարել Նեթանյահուի կողքին Քուվեյթի փոխարտգործնախարարի ներկայությունը և ասել, որ անընդունելի է արաբ պաշտոնատարի ներկայությունը Սիոնիստական զավթիչ ռեժիմի վարչապետի կողքին:

Քուվեյթի խորհրդարանի նախագահն ասել է.«Պաղեստինի հարցը Քուվեյթի գլխավոր առաջնահերթությունն է»:

Փետրվարի 13-ին և 14-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան հյուրընկալել է ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին, որպեսզի «Խաղաղությունը Միջին Արևելքում» թեմայով, ճնշումների նոր փուլ սկսեն Իրանի դեմ և լուսանցք մղեն Պաղեստինի հարցը:

Պիտակ