Մարտ 02, 2019 18:24 Asia/Tehran
  • Ամերիկյան կոալիցիան քիմիական հարձակում է իրականացրել Սիրիայի Ալ-Բաղուզ ավանի վրա

Ամերիկյան կոալիցիային պատկանող ռմբարկու կործանիչները, Սիրիայի արևելյան Ալ-Բաղուզի պաշարված տարածքը ռմբակոծել են թունավոր ու քիմիական գազերով:

«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Ալ-Բաղուզ ավանում, Սիրիայի զինված ուժերի  իրականացրած գործողության արդյունքում, սպանվել են ԻԼԻՊ խմբավորման մի խումբ ահաբեկիչներ: Այդ գործողություններին զուգահեռ, ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական միջազգային կոալիցիային պատկանող ռմբարկու կործանիչները քիմիական գազերով ռմբակոծել են այդ տարածքը:

Ռմբակոծման հետևանքով զոհվել ու վիրավորվել են Սիրիայի մի քանի զինվորներ:

Երեկ կեսօրից հետո, ամերիկյան կոալիցիայի ռմբարկու կործանիչները հարձակման թիրախ էին դարձրել «Ալ-Բաղուզ ավանում Սիրիայի զինված ուժերի  ու ահաբեկիչների  միջև բախումների վայրը:

«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» կայքը գրել է.«Հնարավոր է, որ ամերիկյան կոալիցիան փորձում է այդ հարձակումներով խափանել Սիրիայի զինված ուժերի կողմից այս տարածքի ազատագրման գործընթացը և  փախուստի հնարավորություն ստեղծել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների ու նրա ավագ հրամանատարների համար»:

Ալ-Բաղուզ ավանը իլիպական ահաբեկիչների վերջին թաքստոցներից մեկն է: 

 

Պիտակ