Ամեն շաբաթ, Եմենի պատերազմում զոհվում և վիրավորվում է 100 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105247-Ամեն_շաբաթ_Եմենի_պատերազմում_զոհվում_և_վիրավորվում_է_100_քաղաքացի
ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն, 2018 թ.-ին Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացրած հարձակումների հետեւանքով, զոհվել կամ վիրավորվել են 100-ից ավելի Եմենի քաղաքացիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2019 08:22 Asia/Tehran
  • Ամեն շաբաթ, Եմենի պատերազմում զոհվում  և վիրավորվում է 100 քաղաքացի

ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն, 2018 թ.-ին Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացրած հարձակումների հետեւանքով, զոհվել կամ վիրավորվել են 100-ից ավելի Եմենի քաղաքացիներ:

«Ալ Արաբիա» կայքի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ Եմենի պատերազմում քաղաքացիական զոհերի թիվը 2018 թվականին կազմել է շուրջ 5000 մարդ, որոնցից մեկ երրորդը երեխաներ են:

Զեկույցի համաձայն, այս ցուցանիշի կեսը վերաբերվում է Եմենի արևմտյան Ալ-Հոդայդա նավահանգստին, որ Սաուդյան Արաբիայի հարձակումների հիմնական թիրախն է 2018 թվականից:

«Եմենի բնակիչները ամենօրյա բռնությունների են ենթարկվում: Նրանցից շատերը մշտական պայքար են մղում իրենց կյանքը շարունակելու  համար», - հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատար Վալքեր Թորքը:

ՄԱԿ-ի վերջին տվյալներնը ցույց է տալիս, որ մոտ 14 միլիոն մարդ Եմենում սովի է մատնված: