Ամեն շաբաթ, Եմենի պատերազմում զոհվում և վիրավորվում է 100 քաղաքացի
ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն, 2018 թ.-ին Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացրած հարձակումների հետեւանքով, զոհվել կամ վիրավորվել են 100-ից ավելի Եմենի քաղաքացիներ:
«Ալ Արաբիա» կայքի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ Եմենի պատերազմում քաղաքացիական զոհերի թիվը 2018 թվականին կազմել է շուրջ 5000 մարդ, որոնցից մեկ երրորդը երեխաներ են:
Զեկույցի համաձայն, այս ցուցանիշի կեսը վերաբերվում է Եմենի արևմտյան Ալ-Հոդայդա նավահանգստին, որ Սաուդյան Արաբիայի հարձակումների հիմնական թիրախն է 2018 թվականից:
«Եմենի բնակիչները ամենօրյա բռնությունների են ենթարկվում: Նրանցից շատերը մշտական պայքար են մղում իրենց կյանքը շարունակելու համար», - հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատար Վալքեր Թորքը:
ՄԱԿ-ի վերջին տվյալներնը ցույց է տալիս, որ մոտ 14 միլիոն մարդ Եմենում սովի է մատնված: