Եմենի արևմուտքում սաուդյան կործանիչների հարձակումների հետևանքով սպանվել են խաղաղ բնակիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105259-Եմենի_արևմուտքում_սաուդյան_կործանիչների_հարձակումների_հետևանքով_սպանվել_են_խաղաղ_բնակիչներ
Եմենի արևմուտքում սաուդյան ոտնձգիչ կործանիչների հարձակման ընթացքում սպանվել ու վիրավորվել են մի խումբ խաղաղ բնակիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2019 14:33 Asia/Tehran
  • Եմենի արևմուտքում սաուդյան կործանիչների հարձակումների հետևանքով սպանվել են խաղաղ բնակիչներ

Եմենի արևմուտքում սաուդյան ոտնձգիչ կործանիչների հարձակման ընթացքում սպանվել ու վիրավորվել են մի խումբ խաղաղ բնակիչներ:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հաջջա նահանգի Քեշար քաղաքը հարձակումների թիրախում է եղել:

Ուրբաթ կեսօրից հետո, Սաուդյան կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Քեշար քաղաքը, որի ընթացքում սպանվել են եմենական մի ընտանիքի երեք անդամներ և երեք ուրիշներ վիրավորվել են:

Եմենի ժողովրդական ուժերն ու բանակը երկրի հյուսիսում գտնվող Ալ-Ջոֆ նահանգի Մաջմա Էլ-Մոթուն շրջանում սպանել են մի խումբ սաուդցի վարձկանների:

Սաուդյան վարչակազմն ու դաշնակիցները շուրջ չորս տարի Եմենում կոտորել են հազարավոր խաղաղ բնակչության և ավերել են այդ երկրի հիմնաշենային կառույցները, սակայն ժողովրդի ցուցաբերած դիմադրության արդյունքում, անկատար են մնացել նրանց նպատակները: