Մարտ 19, 2019 17:52 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը Համահում ջախջախել է «Ջեբհաթ Ալ-Նոսրա» ահաբեկչական խմբի դիրքերը

Սիրիայի բանակայինները հարձակման թիրախ են դարձրել այդ երկրի արևմտյան Համահ նահանգում «Ջեբհաթ Ալ-Նոսրա» ահաբեկչական խմբի դիրքերը:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, այս հարձակման ընթացքում ջախջախվել են «Ջեբհաթ Ալ-Նոսրա» թաքֆիրական ահաբեկչական խմբի դիրքերը: Մի խումբ ահաբեկչներ սպանվել կամ վիրավորվել են: 

Մյուս կողմից վկայակոչելով Սիրիայի ընդդիմադիրների աղբյուրներին «Ալ-Ղեդս Ալ-Արաբի» օրաթերթը հայտնել է Իրաքի Քրդստանի փիշմարգե խմբի ուժերի տեղաշարժման մասին: Փիշմարգե ուժերն Իրաքի Քուրդստանից տեղաշարժվել են դեպի Սիրիայի արևելյան Դեյր Էլ-Զոր նահանգի արվարձանները:

Սա այն դեպքում է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտնել էր Սիրիայի հողից ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման անհրաժեշտության մասին, սակայն հակառակ Թրամփի հայտարաությանն այդ երկրում դեռևս շարունակվում է ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը և ահաբեկչներին ցուցաբերվող աջակցությունը: 

Պիտակ