Ապրիլ 16, 2019 22:44 Asia/Tehran
  • Սիրիայի հարավում հայտնաբերվել է ամերիկյան և սիոնիստական արտադրության զենք

Սիրիայի Դարաա նահանգում հայտնաբերվել է ամերիկացիների կողմից հովանավորվող ահաբեկիչներին պատկանող, ամերիկյան ու իսրայելական արտադրության զենք ու զինամթերք:

Սանա լրատվական գործակալության հաղորդման համաձան, Սիրիայի հարավում, ահաբեկիչներից ազատագրված տարածքներում իրականացված մաքրագործման արդյունքում, ահաբեկիչների տեղակայման վայրերում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ամերիկյան ու իսրայելական արտադրության զենք ու զինամթերք:

Սիրիան հարավից սահմանակից է բռնագրավված Պաղեստինի հետ, և Իսրայելն այդ ճանապարհով սատարում է Սիրիայում գործող ահաբեկիչներին:

Մեկ այլ լուրի համաձայն, Սիրիայի բանակը Համայում և Իդլիբում հրետանակոծել է ահաբեկիչների դիրքերը, մեծ վնաս պատճառելով ահաբեկիչներին:

Հարձակման ընթացքում ոչնչացվել է Ալ Նուսրա ահաբեկչական խմբին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և զոհվել են մեծ թվով ահաբեկիչներ:

 

 

 

Պիտակ