Մայիս 19, 2019 18:50 Asia/Tehran
  • Քուվեյթում Իրանի դեսպան.«Պատերազմի դեպքում, թացն ու չորը միասին կայրվեն»

Քուվեյթում Իրանի դեսպանն ասել է.«Իրանը պատերազմի չի ձգտում, սակայն պատերազմի դեպքում, թացն ու չորը միասին կայրվեն»:

Քուվեյթի «Ալ-Ռայ» թերին տված հարցազրույցում, այդ երկրում ԻԻՀ դեսպան՝ Մոհամմեդ Իրանին ասել է.«Իրանը միշտ ձգտել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և պատերազմը երբեք որևէ երկրի օգտին չի եղել»:

Մոհամմեդ Իրանին ասել է.«Ներկայումս ոմանք, այդ թվում Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական՝ Ջոն Բոլթոնը տարածաշրջանում պատերազմի ու ավերածության են ձգտում»:

Նավթի արտահանման մասին Քուվեյթում Իրանի դեսպանը նշել է, որ Իրանի նավթի արտահանումը չի դադարեցվել, որովհետև ԻԻՀ-ը բազմաթիվ սահմաններ ունի երկրների հետ և որոշ երկրներ նավթի արտահանումը դեռ շարունակվում է:

«Իրանի ժողովուրդն արդեն 40 տարի սովորել է շրջափակումներին և այս օրերին Իրան այցելողը կնկատի շրջափակումների անազդեցիկությունն ու ժողովրդի հոգու խաղաղությունը»:

Պիտակ