Մայիս 28, 2019 11:55 Asia/Tehran
  • Սիրիայի Համա նահանգում սպանվել են 100 ահաբեկիչներ

Սիրիայում Ռուսաստանի հաշտության կենտրոնը հայտարարել է, որ Համա նահանգում Սիրիայի բանակի դիրքերի դեմ Ալ-Նուսրայի ճակատ խմբավորման ահաբեկիչների հարձակումը չեզոքացվել է և սպանվել են ավելի քան 100 ահաբեկիչներ:

Կենտրոնը հայտարարել է, որ նվազագույնը 450 ահաբեկիչներ Համա նահանգի  Քաֆր Նաբուդահի  շրջանի վրա գրոհելով, մտադիր էին թիրախ դարձնել Սիրիայի բանակի դիրքերը:

Հաղորդման համաձայն, Սիրիայի բանակն այդ հարձակման ընթացքում ոչնչացրել է երեք տանկ, երկու հրթիռային համակարգ և մի զրահամեքենա:

2019թ. մայիսի 8-ին, Սիրիայի բանակը ահաբեկիչների ներկայությունից ազատագրեց Քաֆր Նաբուդահ ռազմավարական քաղաքը:

Մայիսի սկիզբից Իդլիբ նահանգում և Հեմայի հյուսիս-արևմտյան արվարձանում բախումներ են տեղի ունենում Սիրիայի բանակայինների և ահաբեկչական խմբավորումների միջև:

Պիտակ