Նոյեմբեր 10, 2019 11:49 Asia/Tehran
  • Թուրքիային և ԻԼԻՊ-ին հարող խմբավորումները բռնատուրք են ստացել Սիրիայի հյուսիսային շրջանների բնակիչներից

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հաղորդել է, որ Թուրքիային և ԻԼԻՊ-ին հարող խմբավորումները բռնատուրք են ստացել Սիրիայի հյուսիսային շրջանների բնակիչներից:

Այդ կենտրոնը հաղորդել է, որ ԻԼԻՊ-ի մեծ թվով ահաբեկիչներ միացել են Թուրքիայի հովանավորությունը վայելող խմբավորումներին և միասնաբար բռնատուրք են կորզում Սիրիայի հյուսիսային շրջանների բնակիչներից:

Հոկտեմբերի 9-ին, Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի հարձակումից հետո, «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումը կառավարությունից պահանջեց իր վերահսկողության տակ առնել հյուսիսային շրջանները և իրենց պաշտպանել Թուրքիայի հարձակումներից:

Պիտակ