Դեկտեմբեր 21, 2019 17:57 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով, զոհվել ու վիրավորվել է ավելի քան 43 հազար մարդ, տասնյակ հազարավորներ  դարձել են հաշմանդամ

Եմենի մարդու իրավունքների նախարարությունը հայտարարել է.«Եմենի դեմ պատերազմում, մինչև այժմ զոհվել ու վիրավորվել են ավելի քան 43 հազար խաղաղ քաղաքացիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձել են հաշմանդամ»: Այս մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Եմենի Ազգային փրկության կառավարությունը մի զեկույց ներկայացնելով վերջին հինգ տարիների ընթացքում Սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով հասցված վնասների մասին, հստակեցրել է.«Եմենում 80 հազար երեխաներ, բնակարանների ռմբակոծումների հետևանքով տառապում են հոգեկան խանգարումներով և 10 հազար խաղաղ քաղաքացիներ, այդ թվում 800 երեխաներ, դարձել են հաշմանդամ»:

Եմենի մարդու իրավունքների նախարարությունը հավելել է.«Եմենի դեմ իրականացվող 1700-օրյա  պատերազմի ընթացքում զոհվել  ու վիրավորվել է 47 հազար 345 խաղաղ քաղաքացի, 24 միլիոն 100 հազարը, այդ թվում 8 հազար ընտանիքներ, շրջափակվել են Ալ-Հուդայդա նահանգում  և անհապաղ օգնության, ներառյալ  սննդի, ջրի, առողջության և կրթության  կարիք ունեն»:

Պիտակ