Հունվար 04, 2020 12:07 Asia/Tehran

Իրաքի Քազիմ քաղաքում տեղի է ունեցել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Հաջ Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների հոգեհանգստի արարողությունը:

Ղասեմ Սուլեյմանիի և հարձակման հետևանքով զոհված նրա զինակիցների աճյունները, շաբաթ երեկոյան կտեղափոխվեն Թեհրան և կհանձնվեն հողին:

Հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել էին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

 

Պիտակ