Հունվար 05, 2020 08:46 Asia/Tehran
  • Իրաքցիները տվել են ծաղրածու Պոմպեոյի պատասխանը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրաքում մեծ շուքով տեղի է ունեցել ԻՀՊԿ Ղոդս ստոաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուելյմանիի ու նրա զինակիցների հոգեհանգստի արարողությունը:

Նա հավելել է, որ իրաքցիները պատասխանել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին, լայնածավալ մասնակցություն ցուցաբերելով արարողությանը:

Ալ Ալամի հաղորդման համաձայն, Մուհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում պատասխանելով Պոմպեոյի այն հայտարարությանը, թե իրաքցիներն ուրախ են գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանության համար, գրել է. «24 ժամ առաջ, դիվանագետի դեմքով մի ծաղրածու պնդում էր, թե Իրաքի քաղաքներում մարդիկ ուրախությունից պարում են գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանության կապակցությամբ: Այսօր, հարյուր հազարավոր իրաքցիներ, պատասխանեցին նրա հայտարարությանը»:

Զարիֆը հավելել է. «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ներկայությունն ավարտվում է»:

Նահատակված գեներա Սուլեյմանիի ու նրա զինակիցների սգո արարողությունները տեղի են ունեցել Իրաքի մեծ թվով քաղաքներում, այդ թվում՝ Քազիմ, Բաղդադ, Քարբալա և Նաջաֆ քաղաքներում:

Ղասեմ Սուելյմանիի ու նրա զինակիցների սպանությունից ժամեր անց, Պոմպեոն Թվիթերում արած գրառման մեջ նշել էր, որ իրաքցիներին ուրախացրել է գեներալի ու նրա զինակիցների նահատակությունը:

 

Պիտակ