Հունվար 05, 2020 12:00 Asia/Tehran
  • Ալ-Ֆաթհ և Ալ-Սաերուն կոալիցիաները համաձայնության են եկել Իրաքից ամերիկացի բանակայիններին  հեռացնելու հարցում

Իրաքի խորհրդարանի երկու մեծ կոալիցիաները համաձայնության են եկել նախագիծ ներկայացնել Իրաքից ամերիկացի բանակայինների հեռանալու մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հադի Ալ-Ամերիի գլխավորած Ալ-Ֆաթհ կոալիցիան և Իրաքի խորհրդարանում Սադր շարժմանը հարող Ալ-Սաերունը համաձայնության են եկել մի նախագիծ ներկայացնել Իրաքից ամերիկացի բանակայինների դուրս բերվելու մասին: Համաձայնությունը կայացել է Իրաքի տարածքում ամերիկացի բանակայինների կողմից ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատարի և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատարի սպանությունից հետո:

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

 

Պիտակ