Հունվար 09, 2020 08:16 Asia/Tehran
  • Իրաքի նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ ԱՄՆ-ի հանցագործության վերաբերյալ

ՄԱԿ-ում Իրաքի դեսպանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի կողմից գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի, Աբու Մահդի ալ-Մուհանդեսի և նրանց 8 զինակիցների սպանությունը:

Բաղդադ Ալյոմ կայքի հաղորդմամբ, ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մուհամմադ Բահր ալ-Ալումը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերոնշյալ ահաբեկչական գործողությունն անօրինական էր: Նա հավելել է. «Իրաքում առանց կառավարության համաձայնության իրականացված ցանկացած ռազմական գործողություն անօրինական է»:

Չորեքշաբթի օրը, նախապես տեղեկացնելով Իրաքի կառավարությանը, ԻՀՊԿ օդուժը հրթիռային հարձակում է իրականացրել ամերիկյան երկու ռազմաբազաների դեմ, ի պատասխան գեներալ Սուլեյմանիի սպանության:

Պիտակ