Հունվար 18, 2020 17:43 Asia/Tehran
  • Իրաքը վերանայում է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարաբերությունները

Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսնակը հայտարարել է, որ այդ երկիրը վերանայում է Միացյալ Նահանգների հետ անվտանգության ոլորտի հարաբերությունները:

Աբդոլքարիմ Խոլֆն ասել է, որ Իրաքի կառավարությունն այդ կապակցույամբ բանակցում է Միացյալ նահանգների հետ: Նա հավելել է.«Այս բանակցությունների նպատակը, բոլոր պայմաններում, Իրաքի շահերն ու ինքնիշխանության պահպանումն է»:

Բաղդադում ԱՄՆ ահաբեկչական կառավարության կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետ, Իրաքի խորհրդարանը հաստատել է այդ երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օրնագիծը:

 

Պիտակ