Փետրվար 25, 2020 17:14 Asia/Tehran
  • Էրդողան.«Լիբիայում սպանվել են երկու թուրք զինծառայողներ»

Հաստատելով Լիբիայում երկու թուրք զինծառայողների սպանության լուրը, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նրանք այդ երկրում միայն Ազգային միասնության ուժերի վերապատրաստում էին կատարում:

Երեքշաբթի օրը, Անատոլի լրատվական գործակալության հաղորդմամբ, նախքան Ադրբեջան մեկնելը կայացած մամլո ասուլիսում, հաստատելով Լիբիայի ճգնաժամում Թուրքիայի միջամտության առաջին կորուստների մասին լուրը, Ռեջեբ Թայիբ Էրդողանը մերժել է Լիբիայում Թուրքիայի ռազմական միջամտության մասին տարածաշրջանի երկրների կողմից հնչեցվող մտահոգությունները: 

Թուրքիայի նախագահը նույնպես հավելել է.«Ռուսաստանը 2500 աշխարհազորայիններից բաղկացած Վագներ խմբիւ միջոցով, աջակցում է Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարին, իսկ ԱՄԷ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ռուսներին:

Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգներում այս երկրի բանակի հաջողություններից մեկ ամիս անց, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Իդլիբից չի նահանջելու: Սիրիայի բանակն այս գործողությունների ընթացքում ազատագրել է 700 քկմ. տարածք:

Պիտակ