Մարտ 23, 2020 17:31 Asia/Tehran
  • Լիբիայի մայրաքաղաքի արվարձաններում տեղի ունեցած ընդհանրումների ընթացքում սպանվել է 4 թուրք զինծառայող

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արվարձաններում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում, սպանվել է 4 թուրք զինծառայող: Այդ մաին տեղեկացրել են գեներալ Հաֆթարի ուժերը:

Կիրակի գիշեր, գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը հայտարարել է.«Թուրք զինծառայողները սպանվել են Տրիպոլիի հարավում, մեր և Ազգային միասնության կառավարության ուժերի բախումների ընթացքում»:

Լիբիայի ազգային բանակը հայտարարել է. «Սպանվածների դիերը մեզ մոտ են և Կարմիր Մահիկի միջոցով  ընտանիքներին հանձնվելու համար արգելքներ չկան»:

2019թ. ապրիլից Լիբիայի ազգային բանակը, գեներալ խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, հարձակումներ է իրականացնում Լիբիայի ազգային միասնության կառավարության հսկողության տակ գտնվող մայրաքաղաք Տրիպոլիի վրա:

Թուրքիան հովանավորում է Լիբիայի Ազգային միասնության կառավարությանը:

Պիտակ