Մարտ 25, 2020 17:19 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի կոալիցիայի ներխուժումից հետո Եմենում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 42 հազար մարդ

Մարդու Իրավունքի կենտրոնը զեկուցել է, որ Սաուդյան Արաբիայի կոալիցիայի հնգամյա ներխուժումից հետո, մինչ այժմ, Եմենում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 42 հազար մարդ:

«Այն Ալ-Անսանիա» Մարդու Իրավունքի կենտրոնը հայտնել է, որ Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի սկսած պատերազմից հինգ տարի անց, Եմենում սպանվել է ավելի քան 16 հազար 618 մարդ, որնց թվում՝ 3 հազար 725 երեխա և 2 հազար 357 կին:   

Կենտրոնը հայտնել է, որ վիրավորվել է ավելի քան 25 հազար 964 մարդ, այդ թվում՝ 3 հազար 942 երեխան  և 2 հազար 721 կին:

Զեկույցի համաձայն, հինգ տարվա ընթացքում, սաուդյան կործանիչները ոչնչացրել են 15 օդանավակայան, 16 նավահանգիստ, 2700 ճանապարհ և կամուրջ, 297 էլեկտրակայան, 793 ջրամատակարարման ցանց, 400 հազար բնակարան:

Պիտակ