Մարտ 26, 2020 12:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը դադարեցրել է Աֆղանստանի բանակին ֆինասնական աջակցության տրամադրումը

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կառավարությունը որոշեց նվազեցնել Աֆղանստանին ցուցաբերող ֆինանսական օգնությունը Աշրաֆ Ղանին հայտնել է, որ Աֆղանստանի բանակի բյուջեն կրճատվել է 1 միլիարդ դոլարով:

Չորեքշաբթի օրը կայացած վիդեոկոնֆերանսում, Աշրաֆ Ղանին Աֆղանստանի պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարներին կոչ է արել ընթացիկ մեկ տարում բարեփոխումների ու աելորդ ծախսերի կանխարգելման ճանապարով խնայել մեկ միլիարդ դոլար:

Նա վստահեցրել է, որ անհարկի սպառումները կանխելով, Աֆղանստանի կառավարությունը կարևոր քայլ է անում ինքնաբավության հասնելու ուղղությամբ:

Երեք օր առաջ, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր Քաբուլ՝ Աֆղանստանի նախագահական ընտրությունների հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը կարգավորելու և կառավարություն ձևավորելու նպատակով: Սակայն Պոմպեոյի այցն անարդյուքն եղավ: Այս պարտությունից հետո Պոմպեոն հայտարարել է.«ԱՄՆ-ին մեկ միլիարդ դոլարով կրճատելու է Աֆղանստանին հատկացվող օգնությունները»:

Պիտակ