Մարտ 26, 2020 17:42 Asia/Tehran
  • Սիրիայի բանակն ու ժողովուրդն  ԱՄՆ-ի ռազմական  տեխնիկայի ավտոշարասյանը ստիպել են նահանջել

Սիրիայի բանակը և այդ երկրի հյուսիսարևելյան Ալ- Հասակա նահանգի Համու գյուղի բնակիչներն ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի ավտոշարասյանը ստիպել են նահանջել։

Սիրիայի բանակի և Համու գյուղի բնակիչների  շնորհիվ, ԱՄՆ-ի  վեց միավորից բաղկացած ռազմական տեխնիկայի ավտոշարասյունը ստիպված է եղել ընդհատել տեղաշարժը և հետ վերադառնալ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ, Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում ԱՄՆ-ի ռազմական զինտեխնիկայի շարասյունը հանդիպում է այդ երկրի Զինված ուժերի ու ժողովրդի դիմադրությանն ու նահանջում։

Մեկ այլ լուրի համաձայն՝ Թուրքիայի կողմից հովանավորվող զինված ուժերը հերթական անգամ  Հասակա նահանգի կես միլիոն բնակչությանը զրկել են խմելու ջրից։

Ալ-Հասակա նահանգի ջրամատակարարման կազմակերպության  տնօրեն Մահմուդ Աքալեն ասել է․ «Թուրքիայի  զորայինները և նրանց վարձկանները կազմակերպության աշխատակիցներին հեռացրել են ջրի պոմպակայանից և թույլ չեն տվել նրանք շարունակեն իրենց աշխատանքը»։

Պիտակ