Հունիս 12, 2020 17:02 Asia/Tehran
  • Հակաամերիկյան ցույցեր Դամասկոսում

Դամասկոսի կենտրոնում համավաքված հազարավոր սիրիացիներ բողոքի ցույց են անցկարցել Սիրիայի կառավարության ու ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջցների դեմ:

Ցուցարարները կոչ են արել համախմբվել ահաբեկչության և տնտեսական պատերազմի դեմ պայքարում և աջակցել բանակին ու նախագահին

ԱՄՆ կառավարությունը, 2019 թ. Կոնգրեսի կողմից ընդունված «Կեսարի» օրենքի համաձայն, պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի մի շարք կազմակերպությունների, քաղաքացիների ու պաշտոնյաների  նկատմամբ:

ԵՄ-ն նույնպես մայիսի 28-ին երկարաձկգել է հակասիրիական պատժամիջոցները:

Եմ պատժամիջոցների ցանկում ներառված են Սիրիայի հետ կապված 273 քաղաքացիական անձանց և 70 կազմակերպությունների անունները:

Պիտակ