Սաուդյան կոալիցիայի աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը գործունեություն է իրականացնում Եմենի երկու կղզիներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124975-Սաուդյան_կոալիցիայի_աջակցությամբ_Սիոնիստական_ռեժիմը_գործունեություն_է_իրականացնում_Եմենի_երկու_կղզիներում
Եմենի լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Եմենի երկու կղզիներում Սիոնիստական ռեժիմի գործունեությունը և ռազմաբազաների ստեղծումը իրականացվել են հրաժարական տված կառավարության իմացությամբ և Սաուդյան-Էմիրաթյան կոալիցիայի աջակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 01, 2020 17:53 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը գործունեություն է իրականացնում Եմենի երկու կղզիներում

Եմենի լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Եմենի երկու կղզիներում Սիոնիստական ռեժիմի գործունեությունը և ռազմաբազաների ստեղծումը իրականացվել են հրաժարական տված կառավարության իմացությամբ և Սաուդյան-Էմիրաթյան կոալիցիայի աջակցությամբ:

«Ալ-Խաբար Ալ-Եմեն» ինտերնետային կայքը երեքշաբթի օրը հղում անելով Եմենի հրաժարական տված կառավարության պաշտոնատար անձին, հաղորդել է.«Եմենի Սոկոտրա կղզում Սիոնիստական ռեժիմի գործունեությունը վերադառնում է 2017 թվականի սկզբին և հրաժարական տված կառավարության նախագահը տեղյակ է եղել այդ մասին»:

Եմենական աղբյուրը հավելել է.«Սոկոտրա կղզում Իսրայելի գործունեությունն իրականացել է Մայյուն կղզում նմանատիպ գործունեության հետ միաժամանակ: ԱՄԷ-ը և Սիոնիստական ռեժիմը Սոկոտրա կղզում լրտեսական բազա ստեղծելու նպատակով համագործակցում են միմյանց հետ»:

Հիշյալ պաշտոնյայի խոսքերով՝ այդ լրտեսական բազան կառուցվում է Եմենի հարավից 350 կիլոմետր հեռավորության վրա և նպատակ ունի տեղեկություններ հավաքել ողջ տարածաշրջանից, հատկապես Բաբ Էլ-Մանդեբից և հարավային Եմենից մինչև Ադենի ծոց ու Աֆրիկյան եղջյուր:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio