Դամասկոսի պատասխանը Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ
Արձագանքելով Նիդեռլանդների կառավարության կողմից Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման մասին պնդումներին՝ Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Նիդեռլանդները իրավունք չունի մեկնաբանել մարդու իրավունքները և պաշտպանել խաղաղ բնակիչներին:
Շաբաթ օրը, ի պատասխան Նիդերլանդների կառավարության կողմից Հաագայի դատարանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ դատական հայց հարուցելու և մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրելու հնարավորության, Սիրիայի ԱԳՆ հայտարարել է. «Նիդերլանդները կրկին փորձում են օգտագործել Հաագայի դատարանը ԱՄՆ քաղաքականի քաղաքկանությունն առաջ տանելու, միջազգային իրավունքը խախտելու և ՄԱԿ-ին անտեսելու համար:
Հայտարարության մեջ ասված է. «Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ֆինանսական աջակցության շուրջ հանրային կարծիքի ու հարկատուների հարցով սկանդալից հետո, Նիդեռլանդների կառավարությունը իրավունք չունի մեկնաբանել մարդու իրավունքները և պաշտպանել խաղաղ բնակիչներին»:
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում հետապնդել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Սիրիայում ահաբեկչությանը աջակցելու մեջ և այն երկրները, որոնք ներգրավված են Սիրիայի ժողովրդի արյունահեղության մեջ, պետք է ստանձնեն ամբողջ պատասխանատվությունը քաղաքացիական անձանց արյունահեղության, օբյեկտների, ենթակառուցվածքների ոչնչացման, սիրիայի ժողովրդի հարստության գողության և պարտադրված տնտեսական ահաբեկչության արդյունքում ժողովրդին պատճառած տառապանքների համար: