Ապրիլ 17, 2016 19:50 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահը դատապարտել է Իսլամական համագործակցության կազմակերպության հրապարակած հաղորդագրությունը

Լիբանանի Հեզբոլլահը դատապարտել է Իսլամական համագործակցության կազմակերպության հրապարակած հաղորդագրությունը:

Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթնաժողովում, Սաուդյան Արաբիայի ջանքերով, ամփոփիչ հայտարարության մեջ Լիբանանի դիմադրությունն ահաբեկչական խմբավորում է ներկայացվել: Չնայած չի ընթերցվել այդ հայտարարությունը, սակայն միջազգային բողոքների տեղիք է տվել այդ քայլը:

Քննադատելով այդ հայտարարությունը, Թունիսի նախագահ՝ Ալ-Սեբսին նշել է, որ Լիբանանի Հեզբոլլահը հակասիոնիստական պայքարող խումբ է, և կյանքի է կոչվել Լիբանանը պաշտպանելու և Իսրայելին ընդդիմանալու ուղղությամբ: Հակազդելով Ստամբուլում հրապարակված հայտարարությանը, Իրաքի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը դեմ է հակասիոնիստական դիմադրողական խմբավորումներին ահաբեկչությանը հովանավորելու մեջ մեղադրելը և անընդունելի է համարում նման մոտեցումը:

Ավելի վաղ, ընթացիկ տարվա մարտին Արաբական պետությունների լիգան Ռիադի և Բահրեյնի առաջնորդմամբ, ահաբեկչական բնութագրեց Լիբանանի Հեզբոլլահ շարժումը:

Սիրիայի ճգնաժամում Հեզբոլլահի ռազմական ներկայության պատճառով, 2013 թվականին Պարսիցծոցյան հարավային հատվածի երկրները, բոյկոտեցին դիմադրության շարժումը և Հեզբոլլահին ահաբեկչական խմբավորում ճանաչեցին:

Լիբանանի Հեզբոլլահի դիմադրության շարժման հիմքը դրվել է 1982 թվականին, ի հետևանս Իսրայելի բանակի կողմից Լիբանանի բռնազավթման:

1978 թվականին Լիբանանի հարավային հատվածը բռնազավթվելով և Իսրայելի բանակը մինչև Լիբանանի խորքը և մայրաքաղաք Բեյրութ առաջանալով, Սիոնիստական ռեժիմի դեմ ձևավորվեց ժողովրդական շարժում՝ մինչև վերջին իսրայելցի զինվորը Լիբանանից հեռացնելու նպատակով:

Ի վերջո 22 տարի Իսրայելի զինված բանակի դեմ պայքարելուց հետո, 2000 թվականին Դիմադրությունն Իսրայելին պարտադրեց գիշերով փախչել Լիբանանից, որից հետո ծածանվեց Լիբանանի Հեզբոլլահի պանծալի դրոշը:

Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի բանակի 33-օրյա պատերազմը նույնպես պսակվեց Լիբանանի Հեզբոլլահի դիմադրության շարժման հաղթանակով և խայտառակ պարտության պատճառով հրաժարական ներկայացրին Իսրայելի մեծ թվով պաշտոնատարներ:Ներկայումս, թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումների դեմ Սիրիայում պայքարում է Լիբանանի Հեզբոլլահը:

Արևմուտքը և Սաուդյան Արաբիան Լիբանանում ԻԼԻՊ-ին և Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբավորումներին կազմակերպելով, մտադիր են խափանելով Լիբանանում տիրող անվտանգության իրավիճակը, սատարել Սիոնիստական ռեժիմին իր նպատակների իրագործման ճանապարհին:

Վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած պայթյունների և հարձակումների առնչությամբ Լիբանանի դիմադրության շարժումը ձերբակալել է մեծ թվով կասկածյալների, որոնց մի մասը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին:

Լիբանանի Հեզբոլլահը պայքարում է այդ երկրի տարածքային ամբողջականությանն սպառնացող սիոնիստ զավթիչների դեմ, որոնք այսօր Սիրիայից են սպառնում Լիբանանին: Այս բոլորն այն դեպքում, երբ դատապարտելով Սաուդյան Արաբիայի կողմից եմենցի երեխաների ու խաղաղ բնակչության կոտորածը, միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպան միջազգային կառույցները և ՄԱԿ-ն այդ քայլերը ոչ միայն ահաբեկչական, այլև բացահայտ ոտնձգություն և հակամարդկային քայլ են բնութագրել:

Պիտակ