Նոյեմբեր 20, 2020 12:38 Asia/Tehran
  • Աֆղանստանում պահանջում են ռազմական հանցագործությունների համար  պատժել ավստրալացի զինվորականներին

Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը (AIHRC) կոչ է արել պատժել ավստրալացի զինվորականներին՝ քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական հանցագործությունների իրականացման համար:

Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը (AIHRC) հայտարարություն է տարածել ՝ ի պատասխան Ավստրալիայի ՊՆ ղեկավարի խոստովանության՝ Աֆղանստանում ավստրալացի զինվորականների կողմից 39 աֆղան խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ:

Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը այլ երկրներին, ներառյալ՝ Միացյալ Նահանգներին  և Բրիտանիային, կոչ է արել հետաքննել Աֆղանստանում իրենց զինվորականների կողմից կատարված նմանատիպ հանցագործությունները:

Ավստրալիայի ՊՆ ավագ հրամանատար, գեներալ Անգուս Քեմփբելը հինգշաբթի օրը կայացած  մամուլի ասուլիսում խոստովանեց, որ 2009-ից 2013 թվականներին Աֆղանստանում ավստրալացի զինծառայողները սպանել են  39 աֆղան քաղաքացիների:

Ավստրալիայի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարությամբ ներողություն է խնդրել Աֆղանստանի կառավարությունից:

Պիտակ