Սաուդյան Արաբիայում բացահայտորեն խախտում է մարդու իրավունքները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարը ցավ է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիների անարդար ձերբակալության ու ճնշման կապակցությամբ:
Ուրբաթ օրը, Ռոյտերս գործակալության հաղորդմամբ, Միշել Բաշլեն Սաուդյան Արաբիային կոչ է արել խաղաղ հանրահավաքներում հարգել խոսքի ազատության ու մարդու իրավունքները:
Միջազգային ու իրավապաշտպան կազմակերպությունների երեք տարի տևած ճնշումների արդյուքնում, Սաուդյան Արաբիան ստիպված եղավ ազատ արձակել քաղաքացիական ակտիվիստ Լաջին Ալ-Հազլուլին:
31-ամյա Լաջին Ալ-Հազլուլը, որը ձերբակալվել էր 2018թ. մայիս ամսին, պահանջում էր սաուդցի կանանց մեքենա վարելու իրավունք տալ, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը նրան մեղադրել էր երկրի շահերին սպառնալու մեջ:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմես Բին Սալմանը ամենախիստ ու դաժան եղանակով ճնշում է իշխանական համակարգը քննադատող ցանկացած շարժման կամ անձի: