ԻԼԻՊ ահաբեկիչներն Իրաքի հյուսիսում հարձակում են իրականացրել
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ուժերի կողմից Իրաքի հյուսիսում խաղաղ բնակիչների վրա հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է չորս մարդ։
Իրաքի անվտանգության տեղեկատվական կենտրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրաքի դաշնային ոստիկանության և Ալ-Հաշդ Ալ-Աշաիրիի անվտանգության ուժերը որոնողական գործողություններ են իրականացրել Սալահ ադ-Դին նահանգի (Հյուսիսային Իրաք) Ալ-Հավայջ պարունակող տարածքում՝ ահաբեկչական խմբավորման տարրերին հայտնաբերելու համար:
ԻԼԻՊ-ի ահաբեկչական տարրերը հարձակվել են Մաքհուլի լեռների Ալ-Հավաջ գյուղի մերձակայքում աշխատող խաղաղ բնակիչների խմբի վրա, ինչի հետևանքով սպանվել է երկու խաղաղ բնակիչ, ևս երկուսը վիրավորվել են:
Իրաքի անվտանգության ուժերն աշխատում են այդ տարածքներն ահաբեկչական ուժերից ամբողջությամբ մաքրելու ուղղությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio