Մասրուր Բարզանին ընդգծել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Իրաքյան Քուրդիստանի վարչապետն Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, Մասրուր Բարզանին երկուշաբթի օրը Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքում հյուրընկալել է Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական հարցերով խորհրդական Մեհդի Սաֆարին։
Իրաքյան Քուրդիստանի կաբինետի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բարզանին հանդիպել է իրանցի պաշտոնյայի հետ՝ քննարկելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հեռանկարների ամրապնդման ուղիները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևմտյան Ասիայի քաղաքական զարգացումները, Բաղդադի և Էրբիլի հարաբերությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։