Հունվար 06, 2022 09:09 Asia/Tehran
  •  Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազան ենթարկվել է հրթիռային հարձակման

Իրաքյան աղբյուրները հաղորդում են Ալ Անբար նահանգում Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի վրա իրականացված հրթիռային հարձակման մասին:

Shafaq News-ի հաղորդմամբ, չորեքշաբթի երեկոյան իրաքյան աղբյուրները հայտնել են, որ Այն ալ-Ասադ բազան հարձակման է ենթարկվել 107 մմ տրամաչափի տասներկու հրթիռներով:

Հաղորդվում է, որ հարձակումից հետո ամերիկյան ուժերը բերվել են են բարձր պատրաստության վիճակի:

Անվտանգության աղբյուրի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Հիթ քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ-Բաստամիյա գյուղից։

Նախօրեին իրաքյան աղբյուրները հաղորդել էին, որ Այն ալ-Ասադ բազան հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ներով:  Անցած տարվա մայիսի սկզբին նույնեպս բազան մի քանի անգամ հրթիռակոծվել էր:

Ամերիկյան օկուպացիոն ուժերը Իրաքում տեղակայվել են 2003 թվականից: Իարքի  ժողովուրդն ու քաղաքական խմբավորումները բազմիցս պահանջել են ամերիկյան զորքերի դուսրբերումն այդ երկրից: Իսկ խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման ծրագիրը։

Պիտակ