Հունվար 15, 2022 11:59 Asia/Tehran
  • Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել է հարձակման

Լրատվական աղբյուրները հաղորդում են Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման մասին։

Saberin News-ը հաղորդում է, որ Իրաքի Սալահ էդ Դին նահանգում տեղակայված «Բալադ» ավիաբազան ենթարկվել է մի քանի անօդաչու թռչող սարքերի հարձակման։

ըստ այս հաղորդման, ամերիկյան ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքոով զոհվել է առնվազն 12 մարդ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռազմաբազայում օտարերկրյա կամ ամերիկյան ուժեր տեղակայված չեն: Կոալիցիոն ուժերը դեռևս հայտարարություն չեն տարածել հարձակման վերաբերյալ։

Հինգշաբթի երեկոյան հարձակման էր ենթարկվել Բաղդադի Կանաչ գոտում տեղակայված ԱՄՆ դեսպանատունը:

Պիտակ