Հազարավոր սիոնիստներ դժգոհ են Նաֆթալի Բենեթի կառավարության աշխատանքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i161982-Հազարավոր_սիոնիստներ_դժգոհ_են_Նաֆթալի_Բենեթի_կառավարության_աշխատանքից
Տեղական լրատվամիջոցներցի մեկի հաղորդմամբ՝ հազարավոր աջամետ սիոնիստներ օկուպացված տարածքների տարբեր հատվածներում բողոքի ցույց են անցկացրել Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի կոալիցիոն կառավարության աշխատանքի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2022 07:18 Asia/Tehran
  • Հազարավոր սիոնիստներ դժգոհ են Նաֆթալի Բենեթի կառավարության աշխատանքից

Տեղական լրատվամիջոցներցի մեկի հաղորդմամբ՝ հազարավոր աջամետ սիոնիստներ օկուպացված տարածքների տարբեր հատվածներում բողոքի ցույց են անցկացրել Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի կոալիցիոն կառավարության աշխատանքի դեմ:

Kan լրատվական գործակալությունը հաղորդել է. «Ցուցարարները, այդ թվում՝ Քնեսեթի   և  «Լիքուդ» ու «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունների մի շարք անդամներ,  վանկարկել են Բենեթի կառավարության աշխատանքը դատապարտող կարգախոսներ և հայտարարել, որ այն չունի լեգիտիմիություն»:

Անցած ուրբաթ օրը նույնպես հազարավոր իսրայելցիներ հավաքվել էին օկուպացված Երուսաղեմում Իսրայելի վարչապետի գրասենյակի դիմաց՝ պահանջելով լուծարել Բենեթի կառավարությունը:

Ցուցարարները հայտարարել են, որ Բենեթի կառավարությունը «չարի կառավարություն» է: