Սիրիայի ԱԳՆ. Եվրամիությունն անկախ չէ և հետևում է ԱՄՆ քաղաքականությանը
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Եվրամիությունը չունի անգամ ամենափոքր անկախությունը և հետևում է ԱՄՆ քաղաքականությանը:
Չորեքշաբթի օրը, արձագանքելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյակլ ԵԽ վերջին թշնամական հայտարարությանը, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «ԱՄՆ-ին հնազանդվելու հետևանքով, ԵՄ-ն կորցրել է իր էությունը և վերածվել անբովանդակ կառույցի»:
Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է. «Եվրամիության խորհրդի վերջին հայտարարությունը, թե «Սիրիայում հակամարտությունը դեռ ավարտված չէ, և շարունակում է տառապանքի և անկայունության աղբյուր լինել», հնչում է Սիրիայի ներքին գործերին արևմտյան երկրների միջամտության պատճառով և Դամասկոսի դեմ թշնամական ծրագրի տապալումից հետո հեղինակություն ձեռք բերելու նրանց անհաջող փորձերի շրջանակում»: