Ապրիլ 26, 2022 18:10 Asia/Tehran

Ղոդսի միջազգային օրվան ընդառաջ Պաղեստինի ինթիֆադայի աջակցության միջազգային համաժողովի մշտական ​​քարտուղարությունը հրավիրել է իսլամական Իրանի ողջ հերոս և ասպարեզում միշտ ներկա ժողովրդին, աշխարհի խորհրդարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և աշխարհի ազատախոհներին մասնակցել այս երթին:

Ուրբաթ ապրիլի 29-ը, Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը, Ղոդսի համաշխարհային օրն է:

Հանդես գալով մի հայտարարությամբ Պաղեստինի Ինթիֆադայի աջակցության միջազգային համաժողովի մշտական ​​քարտուղարությունը հայտարարել է.«Ղոդսի 45-րդ միջազգային օրվա նախօրեին պաղեստինցի երիտասարդները գործողություններ իրականացրեցին՝ ապացուցելու, որ չնայած որոշ արաբ կառավարիչների դավաճանությանը Պաղեստինը դեռ կենդանի է»։

Հաղորդագրության մեջ ասված է.«Պաղեստինի ժողովրդի կայունությունն ու դիմադրությունը կարողացել են մարտահրավեր նետել և հողին հավասարեցնել ԱՄՆ-ին և Եվրոպային՝ որպես Սիոնիստական ​​ռեժիմի գլխավոր աջակիցների և սիոնիստների հետ փոխզիջման եկած կառավարություններին, որոնք միամտորեն կարծում են, թե հարաբերությունները կարգավորելով և սիոնիստներին բավարարելով՝ կարող են ամրապնդել թույլ ու հակաժողովրդական պետության հիմքերը»։

Պիտակ