Նոյեմբեր 22, 2023 09:02 Asia/Tehran

Այս փոդքասթը պատմական ակնարկ է Պաղեստինի օկուպացված տարածքներում ապօրինի գոյության ձևավորման մասին, որն իրեն Իսրայել է անվանում:

Այս փոդքաստը, որը Քուրոշ Ալիանիի «Իսրայելի մետաստազը» գրքի ազատ ընկալումն է, պատմական ակնարկ  է օկուպացված Պաղեստինում ոչ լեգիտիմ գոյության ձևավորման մասին, որն իրեն Իսրայել է անվանում:

Նախորդ հաղորդման ընթացքում ձեզ հետ զրուցել ենք Պաղեստինի օկուպացված տարածքներում և տարածքներից դուրս սիոնիստական ռեժիմի պատերազմների մասին։Այս էպիզոդում  մենք կշարունակենք ուսումնասիրել օկուպացված տարածքներում և տարածքներից դուրս Իսրայելի  այլ պատերազմները :

...... 

Իսրայելի պատերազմները Լիբանանի հարավում

Պաղեստինի  Դիմադրության շարժումը, հատկապես «Իսլամական ջիհադ» շարժում՝ (Ալ-Ֆաթհ)-ը, հարավային Լիբանանում, Իսրայելի հետ հակամարտությունների փորձառություն ունի:

1968 թվականից ի վեր սիոնիստական ​​ռեժիմը տարբեր պատրվակներով ռազմական ներխուժումներ է իրականացրել Լիբանանի հարավի դեմ, ինչն առաջացրել է համատարած հակամարտություններ սիոնիստների և Դիմադրության ճակատի միջև: Այս ժամանակաշրջանում ,այսինքն՝ 70-ականների վերջերին և 80-ականների սկզբին, Լիբանանի  բանակը շատ թույլ էր։ Պաղեստինյան ուժերը հիմնականում պարտիզանական ուժեր էին, որոնք զինված  էին թեթև զենքերով: Այդ ժամանակահատվածում  Լիբանանի դիմադրության ուժերը ներկայիս իրավիճակում չէին: Ահավասիկ , 1982 թվականին ՖԱԹՀ շարժման ուժերը ստիպված եղան լքել Լիբանանը և ներգաղթել Թունիս, և Իսրայելը, որը ՖԱԹՀ-ի ուժերի ներկայության պատրվակով մտել էր հարավային Լիբանան, մինչև 1985 թվականը չլքեց հարավային Լիբանանը :

1975-1990 թվականներին Լիբանանում քաղաքացիական պատերազմը ,այդ երկրում Իսրայելի անօրինական ներկայության արյունալի արդյունքներից միայն մեկն էր,  որը ներգրավեց գրեթե լիբանանյան բոլոր խմբավորումներին  և օրինական տեսք հաղորդեց  լիբանանցիների սպանությանը լիբանանցիների կողմից:

Լիբանանի 1982-ի պատերազմը շարունակությունն է այն պատերազմի, որը կոչվում է պաղեստինյան  Դիմադրություն, և Իսրայելի ներխուժումը Լիբանանի տարածքի խորքը հենց  այդպես է կոչվում: Իսրայելի պատրվակը  այս հարձակման և օկուպացիայի համար բուֆերային գոտի ստեղծելն էր այս ռեժիմի անվտանգությունն ապահովելու համար։

Google-ի քարտեզի վրա չափագրելով՝ երևում է, որ Բեյրութից մինչև Պաղեստինի սահմանը՝ Նաղուրե  շրջանի մոտ, հեռավորությունը մոտ 55 կմ է, իսկ նույն կետից մինչև հյուսիսում գտնվող Թուրքիայի սահմանը՝ Հալբայի մոտ՝ մոտավորապես  93 կմ։Իսրայելը իր հավակնած անվտանգ տարածքը ստեղծելու համար ,կլանել էր Լիբանանի տարածքի գրեթե կեսը:

Լիբանանի մարունի ֆալանժների ղեկավար Բաշիր Ջամիլի սպանությունը, Սաբրայի և Շաթիլայի սպանությունը և Բեյրութի մոտ Դիմադրության ճակատի առաջին ստորաբաժանումների ստեղծումը, այս պատերազմի արդյունքներից էին։

Սաբրայի և Շաթիլայի երկու գաղթակայանների  բնակիչների դեմ ոճրագործությունը սկսվել է 1982 թվականի սեպտեմբերի 16-ին և տևել երեք օր։ Այս դաժան հարձակման և սպանության ժամանակ նահատակվել են մեծ թվով բնակիչներ,այդ թվում  տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնց մեծ մասը պաղեստինցիներ էին  , իսկ մի մասը՝ լիբանանցի։

Այն ժամանակ այս ոճրագործության նահատակների թիվը հայտարարվեց 3500-ից 5000 մարդ,այն դեպքում երբ  Սաբրա և Շաթիլա գաղթակայանների  բնակիչների ընդհանուր թիվը 20.000 էր։ Այս ոճրագործությունը սկսվել է այն բանից հետո, երբ սիոնիստական ​​բանակը, այս ռեժիմի ժամանակի պատերազմի նախարար Արիել Շարոնի հրամանատարությամբ և Իսրայելի ռազմական ուժերի ժամանակի հրամանատար Ռաֆայել Էյթանի հրամանատարությամբ շրջափակել էր այս երկու գաղթակայանները և ԶԼՄ-ների  աչքից հեռու ,օգտագործելով ամեն տեսակի հրազեն և սառը զենքեր ,հրի ու սրի մատնեց այս գաղթակայանի բնակիչներին:

Այս ոճրագործության ընթացքում լիբանանյան «Ֆալանժ» խմբավորումը համագործակցեց սիոնիստական ​​բանակի հետ Սաբրա և Շաթիլա գաղթակայանները  շրջափակելու  ժամանակ,իսկ հետո հարյուրավոր զինված ուժեր մտան այս երկու գաղթակայաններ, պաղեստինցի մարտիկներին որոնելու պատրվակով։ Սա այն դեպքում, երբ այս ճամբարում բացի կանանցից, երեխաներից և ծերերից ոչ ոք չկար, սակայն զինյալ տարրերը սպանեցին կանանց ու երեխաներին և դիակների մեծ մասը լքեցին  այս գաղթակայանների  փողոցներում: Ավելի ուշ սիոնիստական ​​բուլդոզերները՝ անցան աշխատանքի ոչնչացնելու գաղթակայանը ու ,այդ տարածքում գտնվող  տները եւ ամբողջությամբ վերացնելու  հանցագործության վայրը։

Սաբրայի և Շաթիլայի կոտորածը սկսվել է 1982 թվականի սեպտեմբերի 16-ի երեկոյան, երբ սիոնիստական ​​օկուպանտ  ուժերը գաղթակայան  են մտցրել Լիբանանի Ֆալանժ աշխարհազորայինների 300 անդամների: Կոտորածը շարունակվեց մինչև շաբաթ, սեպտեմբերի 18-ի առավոտյան, այսինքն՝ ավելի քան 36 ժամ, և այս ընթացքում այնտեղ շարունակվեցին պաղեստինցիների սպանությունն ու բռնաբարությունը, միջազգային հանրության լիակատար լռության ներքո:

«Ատրճանակը և ձիթենու ճյուղը. Մերձավոր Արևելքում անհանդարտության արմատները» գրքի հեղինակ Դեյվիդ Հերստը, ով Սաբրայի և Շատիլայի ցեղասպանությունների ժամանակ որպես թղթակից եղել է Բեյրութում,իր  գրքում հետևյալ ձևով է աներկայացրել իր  դիտարկումները.« Առաջին ստորաբաժանումը, որը բաղկացած էր 150 ֆալանժ աշխարհազորայիններից, Շաթիլաի գաղթակայանի դարպասից ներս մտավ  , և նրանց մի խումբը զենքից բացի կրում էր դանակներ։ Կոտորածը տևեց 36 ժամ և նույնիսկ գիշերը շարունակվեց իսրայելցիների միջոցով գաղթակայանի տարածքը լուսավորվելով: Նրանք բռնի կերպով մտան ժողովրդի տները և գնդացրի կրակի տակ առան  քնած պաղեստինցիներին: Ֆալանժները ,նրանց սպանելուց առաջ հաճախ խոշտանգում էին  ,աչքերը հանում ,ողջ ողջ նրանց մաշկը քերթում, պատռում նրանց որովայնը , ավելի քան 6 անգամ բռնաբարում կանանց եւ աղջիկներին,կտրում նրանց ստինքները և վերջում գնդակի թիրախ դարձնում նրանց: Երեխաներին մեջտեղից կիսում և ուղեղները պատին էին ծեփում:Աքայի  հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ բոլոր հիվանդները սպանվել են իրենց մահճակալում : Զոհերից մի քանիսի ձեռքերը  ամրացնում էին  մեքենաներին  եւ քարշ տալիս  փողոցներում, շատ ձեռքեր հատվեցին  `ապարանջաները եւ մատանիները  հեռացնելու համար:Մարդկանց դիակները փողոցի հատակներին էին եւ կատուների կեր էին  դառնում:

ՄԱԿ-ի հետազոտական ​​հանձնաժողովը պաշտոնապես անդրադարձավ Սաբրայի եւ Շաթիլայի ոճրագործությանը, որպես Իսրայելի կառավարության ցեղասպանությունը Պաղեստինի ժողովրդի դեմ ,և այս ցեղասպանությունից հետո Շարոնը ներկայացվեց սպանությունների անուղղակի պատասխանատու և միառժամանակ անց հրաժարվեց Իսրայելի պատերազմի նախարարությունից:

Տարիներ անց ,երբ Սաբրայի և Շաթիլայի զոհերի ընտանիքները Բելգիայի մի դատարանում  հանցագործությունների հարցով դատական գործ հարուցեցին Շարոնի դեմ ,բոլոր նրանք ովքեր պատրաստ էին նրա դեմ վկայություն տալ ,այդ թվում Ֆալանժների հրամանատար Էլի Հոբիքան ,մեկ առ մեկ սպանվեցին կամ սպառնալիքի պատճառով  լռեցին :

Այժմ երբ այս մեծ աղետից անցնում է 40 տարի ,պատրաստվում են քարոզչական տեսաֆիլմեր ,որոնք ձևացնում են թե անկողմնակալ կամ արդարացի են: Նման ֆիլմերը մտադիր են ողբերգությունը փոքր վերք ներկայացնել  կամ անհատական ​​սխալ ձևացնել: Ֆիլմեր ,ինչպիսիք են ՝«Վալցը Բաշիրի հետ» կամ «Վիրավորանք»-ը: Իսրայելական «Վալցը Բաշիրի հետ»անիմացիոն ֆիլմում ,եզրակացվում է ,որ Սաբրայի և Շաթիլայի սպանությունը ,Արիել Շարոնի անհատական թշնամության հետևանքով էր ,ով արդեն իսկ մահացել է: «Վիրավորանք»ֆիլմի դիրքորորշումը հետևյալն է ,որ պատերազմը գեշ երևույթ է, իսկ պատերազմի յուրաքանչյուր զոհ ,ինքը մի հրեշ է: Այն, ինչ հայտնի է որպես Լիբանանի հարավային բախումներ,գործնականում սիոնիստական ռեժիմի բանակի և մարունական Ֆալանժ խմբերի պրոքսի հակամարտություններն էին Լիբանանի Դիմադրության ուժերի դեմ, որը տևեց մոտավորապես երկու տասնամյակ (1980-ից 1990)թվականներին և իվերջո Լիբանանի հարավը ազատագրվեց  սիոնիստների բռնագրավումից:

Այս բախումներում սիոնիստական ռեժիմի բանակի և Ֆալանժ խմբերի շուրջ 4000  զինյալներ սպանվեցին ,մինչդեռ Լիբանանի Հեզբոլլահի նահատակների թիվը 1276 էր:

Սա առաջին անգամ էր, երբ  փլուզվեց Իսրայելի  անպարտելիության  լեգենդը:Ամենակարևորը հետևյալն էր ,որ սիոնիստական ռեժիմը չէր պարտվել արաբական երկրների միացյալ բանակից կամ մի երկրի պաշտոնական բանակից, այլև Իսրայելը պարտվել էր Դիմադրության խմբից: Սակայն այս հակամարտությունների հետ միաժամանակ Պաղեստինում ևս հակամարտություններ տեղի ունեցան սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիայի դեմ , որը կոչվում է Ինթիֆադա:

«Իսրայելի մետաստազը» փոդքաստի այս էպիզոդը շարունակելով կանդրադառնանք այս ինթիֆադաներին:

................................................... .

Առաջին Ինթիֆադա

Պաղեստինյան առաջին ինթիֆադան, որը հայտնի էր, որպես Քարի ինթիֆադա, սկսվեց այն ժամանակ, երբ մի քանի պաղեստինցի բանվորներ վրաերթի ենթարկվեցին իսրայելական բեռնատարի կողմից և 4 պաղեստինցիներ նահատակվեցին 1987 թվականի դեկտեմբերի 8-ին: Պաղեստինցիներն այս դժբախտ պատահարը դիտավորյալ սպանություն համարելով  նահատակների հուղարկավորության ժամանակ քարեր նետեցին Ջաբալիայում գտնվող սիոնիստական ​​ռեժիմի շտաբի ուղղությամբ։Դրա փոխարեն սիոնիստ զինվորները կրակ բացեցին: Պաղեստինցիները նույնպես պատասխանեցին նրանց  քարերի ու կոկտեյլ մոլոտովների տեղատարափով։Այդ պատճառով սիոնիստ զինվորականները օգնություն պահանջեցին: Սա Պաղեստինի առաջին ինթիֆադայի սկզբնական կայծն էր: Այս ինթիֆադան տարածվեց քաղաքից քաղաք և այդ ինթիֆադայի ժամանակ նահատակվեցին 1300 պաղեստինցիներ։

Ի վերջո, այս ինթիֆադայի կրակը մարեց 1991 թվականին, և այն ամբողջությամբ դադարեցվեց 1993 թվականին Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության միջև Օսլոյի համաձայնագրի ստորագրմամբ։

Պաղեստինցիների  առաջին ինթիֆադայի սկիզբը և սիոնիստական ​​օկուպացիայի դեմ ժողովրդական ապստամբությունը ազդված էին  մի քանի գործոններից: Մինչ այդ  պաղեստինցիների  պայքարները հիմնականում տարվում էին ձախ և ոչ կրոնական քաղաքական տարբեր կազմակերպությունների շրջագծում , բոլորը կիրառում էին մեկ մարտավարություն, և այն է՝ պայքարի ծանրության կենտրոնը գրավյալ տարածքներից դուրս Իսրայելի մերձակա տարածքներ տեղափոխումը։Այդ պայքարները հաճախ ազդեցություն են կրել  այդ երկրների քաղաքական ղեկավարների հայացքներից: Ինչպես օրինակ մի ժամանակահատվածում Հորդանանը կերտեց  «Սև սեպտեմբերը», իսկ Լիբանանը մի ժամանակահատվածում  վտարեց պաղեստինյան մարտական ​​ուժերին: Արաբական որոշ երկրներ նույնպես խոչընդոտներ ստեղծեցին նրանց   գործունեության ճանապարհին: 

Մեկ այլ խնդիրը պաղեստինյան կազմակերպությունների բազմազանությունն ու նրանց տարաձայնությունն է , և ավելի կարևոր գործոնն այն է, որ այդ կազմակերպություններն ու խմբերը հիմնականում հավատարիմ չէին  ժողովրդի ավանդական ու կրոնական հակումներին: Անդադար տեսական բանավեճերը և նրանց միջև անվերջ քննարկումները, պաղեստինյան նոր սերնդի համար միայն հետևյալ արդյունքը ունեցավ՝ տեղահանում ու պարտություն: Որոշ ժամանակ անց զինյալ կազմակերպությունները սիոնիստական ​​ռեժիմի հետ գնում էին փոխզիջումների։Զինված պայքարից հրաժարվելը, ՄԱԿ-ի բանաձեւերի ճանաչումն ու «խաղաղության գնացքին» միանալը հուսահատություն ստեղծեցին պաղեստինցիների սրտերում։

Այդ  գործոններին զուգահեռ , ինթիֆադայի առաջացման մյուս պատճառներից մեկը, թերեւս, օկուպացված տարածքներում, պաղեստինցիներին որպես երկրորդ կարգի քաղաքացիների նվաստացնելն էր: Համայն աշխարհից հրեաների  չափից ավելի գաղթը բռնազավթված տարածքներ և սիոնիստների ջանքը այս երկրի բնակչության կառուցվածքը հօգուտ հրեաների փոխելը և պաղեստինցի արաբներին արտոնություններից ու հնարավորություններից զրկելը,պատճառ դարձան, որ  պաղեստինցիները կրկնակի ճնշվեն։

Ինթիֆադայի առաջացման մեկ այլ գործոն՝ արաբական երկրներում հաշտեցման գործընթացի մեկնարկն էր: Իսրայելի հիմնադրումից ի վեր մենք ականատես ենք եղել այս տարածաշրջանում ժողովրդական ընդդիմությանը։Սկզբում արաբական երկրներն իրենց դիրքորոշումներով միշտ արտահայտում էին իրենց հակառակությունը Իսրայելի նկատմամբ: Միջազգային շրջանակներում արաբ ներկայացուցիչների կրակոտ ելույթները և Պաղեստինի պայքարի նկատմամբ նյութական ու հոգևոր աջակցությունը, վկայում էին արաբական կառավարությունների    կողմից Պաղեստինի խնդրին ցուցաբերվող ուշադրության մասին,որի հետևանքով մի ժամանակահատվածում  ականատես եղանք արաբական ազգայնականության շրջագծում  Իսրայելի դեմ արաբների  պայքարներին,և արաբները այս ժամանակաշրջանում թևակոխեցին  չորս պատերազմներ, թեև չկարողացան հասնել դրական արդյունքների:

Պաղեստինի ժողովրդի պայքարի ընթացքում, այն ժամանակ երբ պաղեստինցիները հիասթափվում էին  արաբական երկրների օգնությունից, իրենք սկսում էին  ինքնուրույն  աշխատել։ Ուստի 1960-ականների ընթացքում Իսրայելի հետ պատերազմում արաբների հերթական պարտություններից հետո պաղեստինցիները, հույսը կորցնելով արաբներից, իրենց իրավունքները իրականացնելու հարցով ինքնապաշտպանության անցան  կազմակերպությունների և խմբերի շրջագծում։ Այս հատվածականության գագաթնակետը ձևավորվեց Քեմփ Դևիդյան համաձայնագրից հետո։

Պաղեստինի ժողովրդի ընդվզումը կամ Ինթիֆադան սկսվեց այն պայմաններում, երբ պաղեստինյան հարցում ներգրավված քաղաքական գործիչները կարծում էին, որ պաղեստինցիների դիմաց  միակ ճանապարհը փոխզիջումն է, և Իսրայելի դեմ այս նահանջի գագաթնակետը կարելի է տեսնել Ամմանի կոնֆերանսում։Արաբական երկրների ղեկավարները, երես թեքելով Արաբական լիգայի ստեղծման շարժառիթից ու գլխավոր նպատակից, Պաղեստինի  հարցին նայեցին որպես երկրորդական խնդիր։Այս հանդիպման ժամանակ, Պաղեստինի, ներկայացուցչությամբ հանդերձ ,նրանց դատապաշտպանությունը  ամբողջությամբ հաձնվեց  Հորդանանին: Այս հանդիպման ժամանակ արաբները, անտեսելով պաղեստինցիների քաղաքական իրավունքները նրանց համար ներկայացուցիչ և խնամակալ նշանակելու հարցում, մեծ նահանջ արձանագրելով ,Պաղեստինի հարցը, ինչպես մեկնաբանում էին  սիոնիստներն ու ամերիկացիները, համարեցին արաբների և Իսրայելի դժվարությունը:

Պաղեստինում ինթիֆադայի առաջացման հարցով  իր ազդեցությունն ունեցավ, Իրանում իսլամական հեղափոխության ձևավորումը:Իրանի Իսլամական հեղափոխությունը երկու առումով ազդեց Ինթիֆադայի վրա:Նախ պայքարի մոդել է ներկայացնում, որը նշանակում է մարդկանց մարտի դաշտ բերել, մյուսը՝ ազդել տարածաշրջանի արաբների որոշումների վրա։

Տարածաշրջանի ամենահզոր երկրում ՝Իսլամական Հանրապետության համակարգի հաստատումը ,զգալիորեն խախտեց հավասարակշռությունը հօգուտ մուսուլմանների։ Իրանի հեղափոխությունից ոգեշնչված՝ Պաղեստինի ժողովուրդն իր քաղաքական, տնտեսական ու սոցիալական պայմանների համաձայն ասպարեզ իջավ  և պայքարը դուրս բերեց արաբների քաղաքական հավասարումներից։ Ինթիֆադայի տարբերությունը, Պաղեստինում այլ զինյալ շարժումների հետ, վկայում է այն մասին , որ ոգեշնչվելով Իրանի մուսուլման ժողովրդի  և առաջնորդի  իրավացի պայքարից ՝ պաղեստինցիների համար  հնարավորություն է ընձեռնվել  հասկանալ, որ ԱՄՆ-ը և Իսրայելը անպարտելի չեն և հնարավոր է դիմակայել ու պայքարել նրանց  դեմ:

....

Ինչպես նշվեց, Քարի ինթիֆադան ավարտվեց Օսլոյի պայմանավորվածություններից հետո, սակայն 2000 թվականին խաղաղության բանակցությունների ձախողումից հետո և Ղոդսի օկուպանտ  ռեժիմի վարչապետ Արիել Շարոնի և  հարյուրավոր իսրայելցի զինվորների կողմից ԱլԱղսա սուրբ մզկիթի վրա հարձակումից հետո, բոցավառվեց Պաղեստինի երկրորդ ինթիֆադան 2000 թվականի սեպտեմբերի 28-ին: Երկրորդ ինթիֆադան, որը հայտնի էր որպես «Ալ-Աղսաի ինթիֆադա», շատ շուտ  տարածվեց Հորդանան գետի արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի բոլոր քաղաքներում և  նահատակված պաղեստինցի  երեխա Մոհամմադ Ալդոռան ,ով նահատակվեց Ալաղսայի ինթիֆադայի երկրորդ օրվան ,դարձավ Պաղեստինի  երկրորդ ինթիֆադայի խորհրդանիշը։

Պաղեստինի  Դիմադրության խմբերը երկրորդ ինթիֆադայի ժամանակ ձգտեցին զարգացնել իրենց ռազմական միավորները, և ՀԱՄԱՍ շարժման ռազմական միավոր  «Նահատակ  Էզեդդին Ղասամ »-ի գումարտակները՝ զարգացրին իրենց զենքերը և հաջողեցին  հրթիռներ արտադրել, որոնց միջոցով  թիրախավորում էին  սիոնիստական ​​քաղաքներն ու քաղաքավանները , ուստի Պաղեստինի երկրորդ ինթիֆադան, համեմատած առաջին ինթիֆադային ականատես եղավ ավելի շատ հակամարտությունների ,ռազմական գործողությունների և Պաղեստինի Դիմադրության և սիոնիստական ​​բանակի միջև բախումների  աճին, և  երկու կողմերի պաշտոնական տվյալների  համաձայն՝ զոհվել են  4412 և  վիրավորվել՝ 48 հազար 322 պաղեստինցիներ ,իսկ  դիմացի կողմից՝ սպանվել են  ....  և վիրավորվել են 4500 սիոնիստներ:

Պաղեստինյան երկրորդ ինթիֆադան մարեց 2005 թվականի փետրվարի 8-ին «Շարմ ալ-Շեյխ» գագաթնաժողովում պաղեստինյան և սիոնիստական ​​կողմերի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրով։Թեև իրադարձությունների ընթացքը այնպիսին է ,որ Ինթիֆադան շարունակվում է նույնիսկ եթե  կողմերը քաղաքական որևէ լուծման չհասնե և Արևմտյան ափի քաղաքներում հակամարտությունները շարունակվեն:

 

Պիտակ