Մայիս 06, 2022 17:48 Asia/Tehran
  • Ինթիֆադայի աջակցության համաժողովի քարտուղարության բանաձևը

Ինթիֆադայի աջակցության միջազգային համաժողովի քարտուղարությունը հանդես է եկել Համաշխարհային միջխորհրդարանական միությունում Սիոնիստական ռեժիմի անդամակցության դադարեցման կոչով:

Ժողովրդի տան լրատվական գործակալության հաղորդմամբ, «Նաքբայի» օրվա առիթով հանդես գալով մի հաղորդագրությամբ Պաղեստինի ինթիֆադայի աջակցության միջազգային համաժողովի քարտուղարությունը հայտարարել է.«Այս օրը հիշեցնում է սրբազան Պաղեստինի ու Ղոդսի օկուպացումը իմպերիլաիստ ու գաղութարար Բրիտանիայի հովանու ներք գտնվող սիոնիստ ահաբեկիչ թշնամիների կողմից»:

Հաղորդագրությունը հավելում է.«Այսօր, օկուպացված տարածքների սրտում պաղեստինցի երիտասարդ մարտիկների դիմադրության և գործողությունների շարունակությունը ցույց է տալիս Պաղեստինի ժողովրդի դինամիզմն ու բարգավաճումը և նրանց չհանձնվելը նացիստական ​​սիոնիստական ​​հանցագործությունների ծավալին և արաբ որոշ առաջնորդների դավաճանությանը»:

Այս հաղորդագրության մեջ նաև ասված է.«Այն որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների լիակատար աջակցության ներքո սիոնիստների 74 տարվա ոճրագործությունը, սպանությունը, գերությունը, տեղահանումը և բնակեցումը չեն կարողացել խաթարել սիոնիստ օկուպանտների լծից ազատվելու Պաղեստինի ժողովրդի վճռականությունը, Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու հարցում, մեծ առաքելություն և պարտականություն է ստեղծում իսլամական և արաբ ազգերի և աշխարհի ազատախոհների համար»:

Պիտակ