Օգոստոս 13, 2022 20:37 Asia/Tehran
  • Սիրիական բանակը տեղակայվել է Թուրքիայի դեմ առաջնագծում

Սիրիական քրդական աղբյուրները հայտարարել են Ռաքքա նահանգում թուրքական հարձակումների դեմ ռազմաճակատի առաջնագծում սիրիական բանակի ուժերի տեղակայման մասին։

Թուրքիան մի քանի ամիս է, ինչ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսային շրջաններում, որպեսզի ստեղծի այն, ինչ նա անվանում է «անվտանգ գոտի», որը համարվում է Սիրիայի համար սպառնալիք։

Ըստ ալ-Վաթան թերթի, Ռուսաստանը բարձրացրել է սիրիական բանակի և Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի համակարգման մակարդակը։

Ըստ այս հաղորդագրության՝ այս համագործակցությունը նպատակ ունի ապահովել «Ալ-Թաբղա» շրջանում և Ռաքքա նահանգի հյուսիսային արվարձաններում սիրիական բանակի ուժերի տեղակայման հնարավորությունը։

ՂԱՍԴ-ին մոտ կանգնած աղբյուրները ալ-Վաթանին հայտնել են.«Ռուս սպաները վերջերս հանդիպում են կազմակերպել սիրիական բանակի սպաների և ՂԱՍԴ-ի ռազմական ղեկավարների միջև Թաբղա քաղաքում, և այս հանդիպմանը քննարկվել է սիրիական բանակի նոր շարասյուներ Ռաքքայի հյուսիսային արվարձաններում և շրջակայքում տեղակայելու հարցը»:

Պիտակ