Ապրիլ 07, 2023 10:48 Asia/Tehran
  • Հասան Նասրալլահը սիոնիստներին զգուշացրել է չանել քայլեր, որոնց հետևանքով Իսրայելի կարևոր  կենտրոնները կետային հրթիռներով կթիրախավորվեն

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահին վերագրվող թվիթերյան էջում արված հրապարակման մեջ, սիոնիստները զգուշացվել են հեռահար հրթիռների կիրառման կապակցությամբ:

Iran Press-ի հաղորդմամբ՝ գրառման մեջ ասված է.  «Դիմադրությունն ունի մեծ թվով հեռահար հրթիռներ, սակայն ներկայումս դրանք չի օգտագործում»։ 

Որոշ լրատվական աղբյուրներ հայտնել են, որ եթե Սիոնիստական ռեժիմը չհաշրվարկված քայլ անի, Դիմադրությունը կարող է մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռների արձակել Իսրայելի կարևոր կենտրոնների ուղղությամբ։

Իսկ սիոնիստական աղբյուրները հայտնում են, որ կառավարութեան նիստի ժամանակ բանակի հրամանատարների և նախարարների միջև սուր  տարաձայնություններ են եղել Գազայի վրա հարձակումները դադարեցնելու կամ շարունակելու շուրջ, և Նեթանյահուն պաշտպանել է բանակի հրամանատարների կարծիքը:

Ավելի վաղ, Լիբանանից հրթիռակոծման պատճառաբանությամբ, որը վերագրվում էր Համասին, Սիոնիստական ռեժիմի կործանիչները  ռմբակոծում էին Գազայի հատվածը, հատկապես հարավային շրջանները:

Գազայի հատվածի ռմբակոծությունից հետո պաղեստինյան խմբավորումները, դիմակայելով հարձակմանը, ռակետային հարձակում են իրականացրել Գազայի հատվածի շրջակա բնակավայրերի վրա:

 

Պիտակ