Մայիս 16, 2024 12:09 Asia/Tehran
  • Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի վրա սիոնիստների հարձակման հետևանքով զոհվել է  10 պաղեստինցի

Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի վրա սիոնիստների վերջին հարձակման հետևանքով զոհվել է 10 պաղեստինցի։

Պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմի կործանիչները հինգշաբթի առավոտյան ռմբակոծել են Գազայի բնակելի տներից մեկն ինչի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, նահատակվել է, մի խումբ ուրիշներ՝  վիրավորվել։

Ռաֆահի կենտրոնում նույնպես ռմբակոծվել է բնակելի տուն, ինչի հետևանքով զոհվել է չորս պաղեստինցի։

Հաղորդվում է, որ կործանիչները թիրախավորել են Գազայի հյուսիսում տեղակայված, ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) կենտրոնում գտնվող Ջաբալիա ճամբարի բնակիչներին։

Հորդանան գետի արևմտյան ափի տարածքների վրա հարձակման և  պաղեստինյան դիմադրության ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է ևս երեք պաղեստինցի։

Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման սկզբից մինչ օրս զոհվել է ավելի քան 35 հազար 231 պաղեստինցի, 79 հազար 141 մարդ վիրավորվել է։

 

Պիտակ