Հունիս 22, 2024 09:37 Asia/Tehran
  • Իսրայելում ներդրումներն այս պահին մեծ ռիսկեր են պարունակում

Գազայի պատերազմի և պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի կատարած հանցագործությունների պատճառով օկուպացված տարածքներից միգրացիայի և կապիտալի դուրսբերման ծավալներն աննախադեպ կերպով աճել են։ Վերջին տվյալներով 2023 թվականին գրավյալ տարածքներից ներդրողներին դուրս բերելու ծավալն աճել է 232%-ով։

Իսրայելը, որ վերջին տարիներին փորձում էր արդարացնել իր հանցագործությունները, Գազայի պատերազմում բացահայտեց իր իրական դեմքը և հեղինակազրկվեց անգամ արևմտյան երկրների հասարակությունների շրջանում։ Եվ այսօր ռեժիմի անունը դուրս է բերվել միլիոնատերերի համար լավագույն 10 ուղղությունների ցանկից։ 
Pars Today-ը վկայակոչելով ամերիկյան  Business Insider  կայքը, հայտնում է, որ 2023 թվականին   օկուպացված տարածքներից արտագաղթի և կապիտալի դուրսբերման ծավալներն աճել են 232 տոկոսով։ Ըստ այս հաղորդման, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ, Թել Ավիվը դադարել է լինել հարուստ  ներգաղթյալների համար 10 լավագույն ուղղություններից մեկը։ 
Henley and Partners բրիտանական ընկերության տվյալներով՝ Գազայի պատերազմը ոչ միայն ոչնչացրել է Սիոնիստական ռեժիմի՝ որպես ներդրումների ապահով վայրի իմիջը, այլև սպառնում է ռեժիմի տնտեսական ձեռքբերումներին: 
Օկուպացված տարածքներում ընկերության հաճախորդների գլխավոր խորհրդատու Դենի Մարկոնին, անդրադառնալով Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության պատճառով միջազգային շրջանակներում օկուպանտ ռեժիմի  մեկուսացմանն ասել է․ «Պատերազմի շարունակությունը մտահոգել է հարուստ ավանաբնակներին, ովքեր բիզնես և այլ շահեր ունեն Իսրայելից դուրս»:  
Գազայի պատերազմի պատճառով, որոշ երկրներ խզել են իրենց հարաբերություններն Իսրայելի հետ։ Դա կարող է խոչընդոտներ հարուցել իսրայելական անձնագրով ճանապարհորդու ժամանակ։   
Դենի  Մարկոնին այս ցուցակից Իսրայելի անունը դուրս բերելը որակել է որպես երկրաշարժ։
Գազայի պատերազմում զոհվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի, հազարավոր ուրիշներ  վիրավորվել են։ Գազայի բնակիչները տառապում են սննդի, ջրի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասից, և այս տարածքում երեխաների և տարեցների կյանքն ավելի վտանգված է, քան նախկինում։